19:15  ,  14 հունվարի, 2020

Սուարեսի հուզիչ հրաժեշտը Վալվերդեին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը Թվիթերի իր պաշտոնական էջում գրառում է կատարել ակումբի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռանալու կապակցությամբ:

«Շնորհակալ եմ բոլոր այն պահերի համար, որոնք մենք միասին ունեցել ենք: Ես միշտ կհիշեմ Ձեր հրաշալի տեսակը և բոլոր այն դրական բաները, որ սովորել եմ ձեզանից: 

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և մարզչական շտաբի մյուս անդամներին: Լավագույնն եմ մաղթում ապագայում»,- գրել է Սուարեսը:

Հիշեցնենք, որ Սետիենը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը անցած ամռանը հեռացել էր «Բետիսից», որը նրա գլխավորությամբ 2017-2018 թվականների Իսպանիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ անցած մրցաշրջանում հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում