18:46  ,  14 հունվարի, 2020

«Յուվենտուսը» պատրաստ է հանուն Պոգբայի հրաժարվել Դիբալայից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի Թուրինի «Յուվենտուսում»:

Իտալական ակումբը մտադիր է ամեն գնով վերադարձնել 26-ամյա կիսապաշտպանին և պատրաստ է Պոգբայի տեղափոխության դիմաց «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային:

Առաջիկայում «Յուվենտուսը» պաշտոնական բանակցություններ կսկսի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ:

Պոգբան «Յուվենտուսում» հանդես է եկել 2012-2016 թվականներին: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆրանսիացի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց վճարել է 105 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում