18:04  ,  14 հունվարի, 2020

«Բարսելոնան» ներկայացրեց Կիկե Սետիենին (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնապես ներկայացրեց ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենին:

61-ամյա մասնագետը 2.5 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ, իսկ այժմ մասնակցում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում իր առաջին մամուլի ասուլիսին:

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Սետիենը մարզչական կարիերան սկսել է 2001-ին Սանտանդերի «Ռասինգում»։ Նրա նախորդ ակումբը «Բետիսն» էր։ Սետիենը մարզչական կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել։

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում