17:42  ,  14 հունվարի, 2020

Սուլշեր. Գրինվուդը պատրաստ է մասնակցել Եվրո-2020-ին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի 18-ամյա հարձակվող Մեյսոն Գրինվուդի մրցելույթների մասին:

«Կարծում եմ՝ Գրինվուդին մեծ ապագա է սպասվում: Նա պետք է շարունակի համառ աշխատանքը, որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա:

Եթե Գրինվուդը շարունակի խաղալ այնպես, ինչպես հիմա, ապա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը կարող է մտածել նրան Եվրոպայի առաջնության հայտացուցակում ընդգրկելու մասին»,- Սուլշերի խոսքը փոխանցում է Sly Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 25 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում