16:20  ,  14 հունվարի, 2020

«Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացնում Սետիենի գլխավորությամբ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» առաջին մարզումն է անցկացնում նորանշանակ գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենի ղեկավարությամբ։

Հիշեցնեք, որ Սետիենը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը անցած ամռանը հեռացել էր «Բետիսից», որը նրա գլխավորությամբ 2017-2018 թվականների Իսպանիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ անցած մրցաշրջանում հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնան» հունվարի 19-ին կընդունի «Գրանադային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս