15:57  +04,  14 հունվարի, 2020

Իսպանիայի Սուպերգավաթ․ «Ռեալն» ավելի շատ գումար է ստացել, քան մյուս 3 թիմերը միասին

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում տիտղոսը նվաճելու համար ստացել է 12 միլիոն եվրո, ինչը գերազանցում է մյուս երեք թիմերի ստացած ընդահանուր գումարը, հաղորդում է AS-ը։ Արքայական ակումբի յուրաքանչյուր խաղացող ստացել է 150 հազար եվրո պարգեւավճար։

Երկրորդ տեղում է կիսաեզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյին» 2։3 հաշվով պարտված չեմպիոն «Բարսելոնան», որը Սաուդյան Արաբիայում մրցաշարին մասնակցելու համար «Ռեալի» նման ստացել է առանձին 6 միլիոն եվրո։ «Աթլետիկոյին» մասնակցության համար վճարվել է 4 միլիոն եվրո, գավաթակիր «Վալենսիային»՝ 1,7 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունն առաջին անգամ անցկացվեց կիսաեզրափակիչ - եզրափակիչ ձեւաչափով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: