14:55  +04,  14 հունվարի, 2020

2019-ին ամենաբարձր եկամուտ ունեցած ֆուտբոլային ակումբների տասնյակը

Deloitte ֆինանսական գործակալությունը հրապարակել է 2019 թվականին ամենաբարձր եկամուտ ունեցած ֆուտբոլային ակումբների տասնյակը։ Առաջատարը Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան», որը զգալիորեն գերազանցել է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»։

22 տարում առաջին անգամ լոնդոնյան ակումբներից ամենամեծ եկամուտը գրանցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլին» պարտված «Տոտենհեմը»։

Տասնյակ է վերադարձել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»։

1. «Բարսելոնա»՝ 840,8 միլիոն եվրո

2. «Ռեալ Մադրիդ»՝ 757,3 միլիոն

3. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 711,5 միլիոն

4. «Բավարիա»՝ 660,1 միլիոն

5. ՊՍԺ՝ 635,9 միլիոն

6. «Մանչեսթեր Սիթի»՝ 610,6 միլիոն

7. «Լիվերպուլ»՝ 604,7 միլիոն

8. «Տոտենհեմ»՝ 521,1 միլիոն

9. «Չելսի»՝ 513,1 միլիոն

10. «Յուվենտուս»՝ 459,7 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս