13:42  ,  14 հունվարի, 2020

Ֆյոդոր Սմոլովը կամուսնանա Բորիս Ելցինի թոռնուհու հետ (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» 29-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովը կամուսնանա Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի 17-ամյա թոռնուհի Մարիա Յումաշեւայի հետ։ Հարսանիքը տեղի կունենա հաջորդ տարի Կարիբյան ծովի կղզիներից մեկում, հաղորդում է obozrevatel.com-ը։ Այս օրերին զույգը միասին է անցկացնում հանգիստը։

2013-2015 թվականներին Ֆյոդոր Սմոլովը սիրային հարաբերություններ ուներ հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Լոպիրյովայի հետ։

Սմոլովը 2018-ին է «Կրասնոդարից» տեղափոխվել «Լոկոմոտիվ»։

View this post on Instagram

A post shared by Fedor Smolov (@smolovfedor_10) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում