13:07  ,  14 հունվարի, 2020

«Բարսելոնան» իրավունք է վերապահել Սետիենին հեռացնել արդեն այս ամռանը

«Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինած Կիկե Սետիենի հետ կնքած պայմանագրում ամրագրել է կետ, որի համաձայն իրավունք ունի խզել պայմանագիրը 2020թ․ ամռանը առանց որեւէ ֆինանսական փոխհատուցման, հաղորդում է ESPN-ը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Սպասվում է, որ «Բարսելոնան» կշարունակի բանակցությունները Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի եւ Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ, որը պատրաստ է գլխավորել կատալոնական թիմը Եվրո-2020-ի ավարտից հետո։

Կիկե Սետիենը անցած ամռանը հեռացել էր «Բետիսից», որը նրա գլխավորությամբ 2017-2018 թվականների Իսպանիայի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, իսկ անցած մրցաշրջանում հասել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում