Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակել է 61-ամյա իսպանացի Կիկե Սետիենին, որը փոխարինել է Էռնեստո Վալվերդեին։ Սետիենը կնքել է 2,5 տարվա պայմանագիր, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Իսպանիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Սետիենը մարզչական կարիերան սկսել է 2001-ին Սանտանդերի «Ռասինգում»։ Նրա նախորդ ակումբը «Բետիսն» էր։ Սետիենը մարզչական կարիերայի ընթացքում ոչ մի տիտղոս չի նվաճել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում