01:35  ,  14 հունվարի, 2020

Սերժ Սարգսյանը հետեւել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա:

Սերժ Սարգսյանը, ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀՇՖ նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը հետևել են հունվարի 8-17-ն անցկացվող Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: 

Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաև արտերկրից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում