11:42  ,  14 հունվարի, 2020

Մաքգրեգորը 80 միլիոն եվրո կաշխատի Սերոնեի հետ մենամարտից

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է՝ որքան գումար է աշխատելու Լաս Վեգասում տեղի ունենալիք ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ մենամարտից:

«Կարծում եմ՝ MMA-ի պատմության մեջ ես ամենամեծ գումարը կաշխատեմ: Ակնկալում եմ այս մենամարտից աշխատել 80 միլիոն եվրո:

Այս մենամարտը դիտելու են Անգլիայում, Իռլանդիայում, Կանադայում, Ավստրալիայում: Նույնիսկ Խաբիբի հետ մենամարտից ես ստացա ավելի քիչ գումար՝ 50 միլիոն եվրո»,- ESPN-ի հաղորդմամբ՝ ասել է իռլանդացի մարզիկը:

Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի մենամարտը տեղի կունենա հունվարի 18-ին:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա հոկտեմբերին: Իռլանդացի մարզիկը պարտություն էր կրել ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում