11:11  ,  14 հունվարի, 2020

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը վերադարձավ «Այաքս»

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռայան Բաբելը վերադարձել է Ամստերդամի «Այաքս», հայտնում է հոլանդական ակումբի կայքը։ Թուրքական «Գալաթասարայի» 33-ամյա ֆուտբոլիստը կես տարվա վարձակալության պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ, որի կազմում հանդես է եկել 2004-2007 եւ 2012-2013 թվականներին։

«Այաքսի» հետ Բաբելը դարձել է Հոլանդիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նա «Գալաթասարայ» է տեղափոխվել 2019-ին անգլիական «Ֆուլհեմից»։

Հոլանդիայի առաջնության 18 տուրից հետո «Այաքսը» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս