23:32  ,  13 հունվարի, 2020

Պեպե Ռեյնան վերադարձավ Պրեմյեր լիգա

Իտալական «Միլանի» իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան մարզական կարիերան կշարունակի անգլիական «Աստոն Վիլայում», տեղեկացնում է «Միլանի» մամուլի ծառայությունը:

37-ամյա Պեպե Ռեյնան «Աստոն Վիլա» է տեղափոխվել վարձակալական հիմունքով:

Իսպանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահը «Միլանում» հանդես էր գալիս 2018 թվականից: 

2005-2014 թվականներին Ռեյնան հանդես է եկել նաև «Լիվերպուլում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով