16:10  ,  13 հունվարի, 2020

Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Ղազախստանում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է ղազախական «Տոբոլ», հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

«Արարատ-Արմենիան» շնորհակալություն է հայտնել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստին, որը Վարդան Մինասյանի գլխավորած թիմին միացել էր 2019թ․ հունվարին։

«Արարատ-Արմենիայի» կազմում Պետրոս Ավետիսյանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Տոբոլն» այժմ մարզումային հավաք է անցկացնում Դուբայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով