15:40  ,  13 հունվարի, 2020

Տիգրան Բարսեղյանը «Աստանայի» հետ հավաքի կմասնակցի Պորտուգալիայում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել ղազախական «Աստանայի» հետ, հաղորդում է KazFootball.kz-ն։ Ակումբը պաշտոնական հայտարարություն դեռ չի արել։

26-ամյա հայ ֆուտբոլիստը հունվարի 15-ին «Աստանայի» հետ մարզումային հավաքի կմեկնի Պորտուգալիա։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը ներկայացնում էր «Կայսարը», որի հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում