01:42  ,  13 հունվարի, 2020

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Ռոման» ընդունեց չեմպիոն «Յուվենտուսին»։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց «Յուվենտուսի» թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը։ 7 րոպե անց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։

«Ռոման» երկրորդ խաղակեսում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմին չհաջողվեց։

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը։

«Յուվենտուսը» 48 միավորով առաջին տեղում է եւ 2 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Ռոման» 35 միավորով 5-րդն է։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռոմա» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Դիեգո Պերոտի, 68, 11մ - Մերիհ Դեմիրալ, 3, Կրիշտիանու Ռոնալդու, 10, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում