23:08  ,  12 հունվարի, 2020

Սերբիան՝ ATP Cup-ի առաջին հաղթող (ֆոտո)

Սերբիայի թիմը նվաճեց առաջին անգամ անցկացված թենիսի ATP Cup մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում սերբերը մրցեցին իսպանացիներին հետ եւ հաղթեցին 2։1 հաշվով։

Զուգախաղում Նովակ Ջոկովիչն ու Վիկտոր Տրոիցկին 6։3, 6։4 հաշվով առավելության հասան Պաբլո Կարենյո-Բուստայի եւ Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ։

Հիշեցնենք, որ մենախաղի երկու հանդիպումներից հետո հաշիվը հավասար էր՝ 1։1։ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը 7:5, 6:1 հաշվով հաղթել էր Դուշան Լայովիչին, իսկ Նովակ Ջոկովիչը պարտության էր մատնել Ռաֆայել Նադալին՝ 6:2, 7:6 (7:4)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում