16:48  ,  12 հունվարի, 2020

ATP Cup. Ջոկովիչն ուժեղ էր Նադալից

Ավստրալիայում անցկացվող թենիսի ATP Cup թիմային մրցաշարի եզրափակիչում մրցում են Սերբիայի եւ Իսպանիայի թիմերը։ Երկրորդ մենախաղում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը մրցել է երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչի հետ եւ պարտվել է 2։6, 6։7 (4։7) հաշվով։

Ջոկովիչի հաղթանակի շնորհիվ Սերբիան հավասարեցրեց ընդհանուր հաշիվը՝ 1։1։

Առաջին մրցախաղում իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը 7։5, 6։1 հաշվով պարտության էր մատնել Դուշան Լայովիչին։

Հաղթողը հայտնի կդառնա զուգախաղի Նովակ Ջոկովիչ / Վիկտոր Տրոիցկի – Պաբլո Կարենյո-Բուստա / Ֆելիսիանո Լոպես դիմակայությունում։

ATP Cup-ն անցկացվում է առաջին անգամ։ Մրցանակային հիմնադրամը 15 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում