01:39  ,  12 հունվարի, 2020

«Ինտերը» վերջնամասում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Միլանի «Ինտերն» ընդունեց «Ատալանտային»։ Գրանցեց ոչ ոքի՝ 1։1։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաշիվը բացեց արդեն չորրորդ րոպեին։ Արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն աչքի ընկավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո։

«Ատալանտային» պարտությունից փրկեց վերջնամասում գերմանացի պաշտպան Ռոբին Գոզենսի խփած գոլը՝ 1։1։

«Ինտերը» 46 միավորով առաջին տեղում է եւ 1 միավոր առաջ է «Յուվենտուսից», որն այս տուրում կհյուրընկալվի չորրորդ տեղում «Ռոմային» (35 միավոր)։ «Ատալանտան» 5-րդն է՝ 35 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ինտեր» - «Ատալանտա»՝ 1։1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 4 - Ռոբին Գոզենս, 75

Չիրացրած 11մ՝ Լուիս Մուրիել («Ատալանտա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում