23:22  ,  11 հունվարի, 2020

«Լիվերպուլը» Ֆիրմինոյի գոլի շնորհիվ հաղթեց «Տոտենհեմին»

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ Լոնդոնում մրցեց «Տոտենհեմի» հետ, որի գլխավոր մարզիչն է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն։

«Լիվերպուլն» առավելության հասավ 1։0 հաշվով։ 37-րդ րոպեին եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։

«Լիվերպուլը» 21 խաղից հետո 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթիի» (22 խաղ) նկատմամբ ունի 16 միավորի առավելություն։ «Տոտենհեմը» 8-րդն է՝ 30 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 0։1 (տեսանյութ)

Ռոբերտո Ֆիրմինո, 37

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով