22:53  ,  11 հունվարի, 2020

«Լացիոն» ուժեղ էր «Նապոլիից» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Լացիոն» Հռոմում մրցեց «Նապոլիի» հետ։

Ակումբի հիմնադրման 120-ամյակը նշող «Լացիոն» առավելության հասավ նվազագույն հաշվով։ Վերջնամասում աչքի ընկավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։

«Լացիոն» 42 միավորով երրորդ տեղում է, «Նապոլին» 10-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Լացիո» - «Նապոլի»՝ 1։0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով