21:20  +04,  11 հունվարի, 2020

Սերխիո Ռամոս․ Հյուր ենք Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչից առաջ խոսել է մրցաշարի նոր ձեւաչափի մասին, փոխանցում է AS-ը։

Առաջին անգամ տիտղոսը վիճարկում է չորս թիմ եւ առաջին անգամ սուպերգավաթը չեն վիճարկի չեմպիոնն ու գավաթակիրը։ Չեմպիոն «Բարսելոնան» 2։3 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին», գավաթակիր «Վալենսիան»՝ 1։3 հաշվով «Ռեալին»։

«Այո, այս տարի խաղում ենք այստեղ, բայց մենք հյուր ենք այս մրցաշարում։ Հաջորդ տարի ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ասել է Ռամոսը՝ ակնարկելով, որ այս մրցաշրջանի արդյունքում «Ռեալը» չեմպիոն կամ գավաթակիր կդառնա։

«Ռեալ» - «Աթլետիկո» եզրափակիչը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա հունվարի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ