20:54  ,  11 հունվարի, 2020

«Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեցին, «Լեսթերը» պարտվեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Լեսթեր Սիթին» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Երկրորդ տեղում ընթացող «Լեսթեր Սիթին» երկու հանդիպում քիչ անցկացրած առաջատար «Լիվերպուլից» հետ է 13 միավոր։

Լոնդոնի «Չելսին» ընդունեց «Բարնլիին»։ Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։0 հաշվով եւ 39 միավորով չորրորդ տեղում է։

«Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ տանը մրցեց հետնապահ «Նորվիչ Սիթիի» հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ «Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով 5-րդ տեղում է, «Նորվիչ Սիթին» վերջինն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 1։2 (տեսանյութ)

Դենիս Պրաեթ, 14 - Ստյուարթ Արմստրոնգ, 19, Դենի Ինգս, 81

«Չելսի» - «Բարնլի»՝ 3։0 (տեսանյութ)

Ժորժինյո, 27, 11մ, Թեմի Աբրահամ, 38, Կալում Հադսոն-Օդոի, 49

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Նորվիչ»՝ 4։0 (տեսանյութ)

Մարկուս Ռեշֆորդ, 27, 52, 11մ, Անտոնի Մարտիալ, 54, Մեյսոն Գրինվուդ, 76

«Էվերտոն» - «Բրայթոն»՝ 1։0

Ռիշարլիսոն, 38,

«Վուլվերհեմփթոն» - «Նյուքասլ»՝ 1։1

Լեանդեր Դենդոնքեր, 14 - Միգել Ալմիրոն, 7

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 21:30 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով