19:53  ,  11 հունվարի, 2020

Իբրահիմովիչի գոլը նպաստեց «Միլանի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 46-րդ րոպեին բացեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն, իսկ 64-րդ րոպեին կրկնապատկեց 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն առաջին գոլը խփեց Իտալիայի առաջնություն վերադառնալուց հետո։

«Կալյարին» 29 միավորով 6-րդն է, «Միլանն» ունի 25 միավոր եւ 8-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Կալյարի» - «Միլան»՝ 0։2 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 46, Զլատան Իբրահիմովիչ, 64

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով