18:25  ,  11 հունվարի, 2020

«Արսենալը» չհաղթեց․ Օբամեյանգի գոլն ու կարմիր քարտը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Արսենալն» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ղեկավարությամբ մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիայից հետո բացեց «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պյե-Էմերիկ Օբամեյանգը։ 54-րդ րոպեին «Քրիսթալ Փելասը» վերականգնեց հավասարությունը հարձակվող Ջորդան Այուի (Գանա) գոլի շնորհիվ։

67-րդ րոպեին Օբամեյանգը կոպիտ խախտման համար հեռացվեց խաղադաշտից։ Հյուրերը 10 ֆուտբոլիստներով կարողացան պահպանել 1։1 հաշիվը։

«Քրիսթալ Փելասը» 29 միավորով 9-րդն է, «Արսենալը» հետ է 1 միավոր եւ 10-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Քրիսթալ Փելաս» - «Արսենալ»՝ 1։1 (տեսանյութ)

Ջորդան Այու, 54 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 12

Հեռացում՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում