20:11  ,  11 հունվարի, 2020

«Ռեալը» մտադիր է գնել «Մալագայի» հարձակվողին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամիս գնել «Մալագայի» հարձակվող Ուգո Վալյեխոյին, հաղորդում է AS-ը։

19-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մալագայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, սակայն Արքայական ակումբը կձգտի հիմա ձեռք բերել Վալյեխոյին, քանի որ «Մալագան» ջանքեր է գործադրում նրա հետ նոր պայմանագիր կնքելու եւ տրասնֆերային գինը բարձրացնելու ուղղությամբ։

Իսպանացի ֆուտբոլիստը Սեգունդայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում