10:18  ,  11 հունվարի, 2020

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ». Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը կմրցի «Լիվերպուլի» հետ: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին:

«Լիվերպուլի» հաղթանակը գնահատվել է 1.60, ոչ ոքին՝ 4.20, «Տոտենհեմի» հաղթանակը՝ 4.75 գործակցով:

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 58 միավորով: «Տոտենհեմը» 30 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով