00:13  ,  11 հունվարի, 2020

Մոուրինյո. Հավատում ենք, որ կարող ենք հաղթել «Լիվերպուլին»

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին:

«3 ամիս առաջ, երբ ես աշխատում էի Sky Sports-ում, հայտարարեցի, որ «Լիվերպուլը» կդառնա Անգլիայի չեմպիոն: Այժմ կարող եմ կրկնել դա: «Լիվերպուլը» Պրեմյեր լիգայի ուժեղագույն թիմն է:

Մենք հավատում ենք, որ կարող ենք հաղթել «Լիվերպուլին» և խաղադաշտ ենք դուրս գալու հենց այդ նպատակով»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լիվերպուլն» առաջատար է՝ 58 միավորով: «Տոտենհեմը» 30 միավորով 6-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս