19:32  ,  10 հունվարի, 2020

«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Դոհա

Կատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն ու ակումբի ղեկավար կազմի ներկայացուցիչ Օսկար Գրաուն մեկնել են Քաթարի մայրաքաղաք Դոհա՝ հանդիպելու ակումբի նախկին ֆուտբոլիստ, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ:

AS-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» Չավիի հետ կքննարկի իսպանական ֆուտբոլի լեգենդի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 2:3 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին» և դուրս մնաց պայքարից:

Հանդիպման ավարտից հետո հայտնի դարձավ, որ «Բարսելոնան» երկուշաբթի կքննարկի Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու հարցը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English