21:12  ,  10 հունվարի, 2020

Կլոպ. Պետք է անկանխատեսելի լինենք «Տոտենհեմի» համար

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ հանդիպման մասին:

««Տոտենհեմը» լավ պատրաստված մրցակից է և հրաշալի աշխատանք է կատարում պաշտպանությունում: Տեխնիկապես «Տոտենհեմը» շատ լավն է և հույսը չի դնում միայն պաշտպանության վրա: 

Մենք խաղալու ենք «Տոտենհեմի» ստադիոնում, որտեղ այդ ակումբն իրեն ավելի վստահ է զգում:

Եթե ցանկանում ենք հաղթանակ տանել, ապա պետք է անկանխատեսելի լինեն»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

«Տոտենհեմ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English