20:47  ,  10 հունվարի, 2020

«Բարսելոնան» մտադիր է 2 կիսապաշտպան ձեռք բերել հունվարին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

«Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր կնքել Զագրեբի Դինամոյի 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոյի և «Պալմեյրասի» բրազիլացի կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսի հետ:

2 կիսապաշտպաններին ձեռք բերելու համար կատալոնական ակումբը պատրաստ է հատկացնել շուրջ 50 միլիոն եվրո:

Նշենք, որ «Բարսելոնան» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է՝ 40 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English