16:40  ,  10 հունվարի, 2020

Կլոպը կրկնեց Գվարդիոլայի ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում չորրորդ անգամ ամսվա լավագույն մարզիչ (ֆոտո)

Գերմանացի Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանում չորրորդ անգամ ճանաչվել է Պրեմյեր լիգայի ամսվա լավագույն մարզիչ։ Դեկտեմբերի հանդիպումների արդյունքում, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը գերազանցել է Ուլե-Գունար Սուլշերին  («Մանչեսթեր Յունայթեդ») եւ Նայջել Պիրսոնին («Ուոթֆորդ»)։

Կլոպը կրկնել է «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ռեկորդը, որը 2017-2018 թվականների մրցաշրջանում չորս անգամ ճանաչվել էր ամսվա լավագույն մարզիչ։

Անցած ամիս «Լիվերպուլը» Անգլիայի առաջնությունում անցկացրած բոլոր (5) հանդիպումներում հաղթանակ է տարել․ 5։2 հաշվով հաղթել է «Էվերտոնին», 2։0 հաշվով՝ «Ուոթֆորդին», 4։0՝ «Լեսթեր Սիթիին», 1։0 հաշվով՝ «Վուլվերհեմփթոնին»։

Դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» 21-ամյա անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Նա հետ է թողել Էմիլիանո Բուենդիային («Նորվիչ Սիթի»), Դոմինիկ Կալվերտ-Լյուինին («Էվերտոնը»), Կեւին Դե Բրույնեին («Մանչեսթեր Սիթի»), Բեն Ֆոսթերին («Ուոթֆորդ»), Դենի Ինգսին («Սաութհեմփթոն»), Ադամա Տրաորե («Վուլվերհեմփթոն») եւ Ջեյմի Վարդիին («Լեսթեր Սիթի»)։

Դեկտեմբերին տեղի ունեցած Պրեմյեր լիգայի 5 խաղում Ալեքսանդր-Առնոլդը խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում