16:17  ,  10 հունվարի, 2020

Ֆուտզալի Հայաստանի թիմը պատրաստվում է Եվրո-2022-ին, կանցկացնի 2 խաղ Մոլդովայի հետ

Եվրո-2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը մարզահավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Էդվարդ Մկրտչյան - «Լեո»

Գոռ Սարգսյան - «Լեո»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Տիգրան Վարդանյան - «Արարատ-Արմենիա»

Վահե Միրաքյան - «Արարատ-Արմենիա»

Խաչատուր Միքայելյան - «Արարատ-Արմենիա»

Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա»

Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո Դե Կամպոս - «Լեո»

Վիկտոր Սեիջի Մարտինս Դե Սոուզա - առանց ակումբ

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Քինգերշեյմ» (Ֆրանսիա)

Լուան Մյուլլեր Բարբոսա - «ԱՍԵԼ Չոպինզինյո» (Բրազիլիա)

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան)

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան)

Էմին Ղարաբեքիանս - «Մոբելկարիմի» (Իրան)

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս)

Մարզահավաքի ընթացքում ֆուտզալի Հայաստանի հավաքականը կանցկացնի երկու ընկերական հանդիպում Մոլդովայի հավաքականի հետ։ Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում՝ հունվարի 17-ին՝ 19:00-ին և հունվարի 18-ին՝ 16:00-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում