15:18  ,  10 հունվարի, 2020

«Ալաշկերտը» վերսկսեց մարզումները (ֆոտո)

Երեւանի «Ալաշկերտը» սեփական ստադիոնում վերսկսել է մարզումները՝ պատրաստվելով մրցաշրջանի երկրորդ կեսին։

Օտարեկրացի ֆուտբոլիստներն ու հնարավոր նորեկները թիմին կմիանան առաջիկա օրերին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի առաջնության 15 տուրից հետո «Ալաշկերտը» 27 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում