00:34  ,  10 հունվարի, 2020

Մխիթարյանի գոլը՝ «Ռոմայի» դեկտեմբերի լավագույն գոլի հավակնորդ

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակի հավակնորդներին:

Դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում են հոլանդացի հարձակվող Ջաստին Կլույվերտը, սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին և հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել Իտալիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում