20:14  ,  9 հունվարի, 2020

Ալեքսանդր-Առնոլդը՝ դեկտեմբերին «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ճանաչվել է դեկտեմբեր ամսվա «Լիվերպուլի» լավագույն ֆուտբոլիստ:

Ալեքսանդր-Առնոլդը լավագույնն է ճանաչվել եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի և բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ պայքարում:

Դեկտեմբերին 21-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով