21:40  ,  8 հունվարի, 2020

«Փյունիկն» առաջին մարզումն է անցկացրել Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ (ֆոտո)

Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» հունվարի 8-ին վերսկսել է մարզումները՝ պատրաստվելու Հայաստանի առաջնության առաջիկա հանդիպումներին:

«Փյունիկի» համար այս մարզումն առաջինն էր ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Ռոման Բերեզովսկու նշանակման մասին «Փյունիկը» հայտարարել է հունվարի 8-ին:

Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), որը մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում