00:02  ,  8 հունվարի, 2020

Հենրիխ Մխիթարյանը բուժզննման կենթարկվի

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Տորինոյի» հետ խաղից հետո ցավեր է զգացել ազդրի շրջանում, տեղեկացնում է Calciomercato-ն:

Հենրիխ Մխիթարյանը հունվարի 8-ին բուժզննման կենթարկվի: Բուժզննման ավարտից հետո «Ռոման» Մխիթարյանի առողջական վիճակի վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ «Ռոման» տնային խաղում 0:2 հաշվով պարտվեց «Տորինոյին»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս