01:41  ,  7 հունվարի, 2020

«Ինտերը» հաղթեց «Նապոլիին» և հավասարվեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում Միլանի «Ինտերը» հյուրընկալվել էր «Նապոլիին»: Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը 33-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: 39-րդ րոպեին «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 62-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խփեց «Ինտերի» երրորդ գոլը:

Այժմ «Ինտերն» ունի 45 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Նապոլին» 8-րդն է՝ 24 միավորով:

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Նապոլի» - «Ինտեր»՝ 1:3 (տեսանյութ)

Արկադիուշ Միլիկ, 39 - Ռոմելու Լուկակու, 14, 33, Լաուտարո Մարտինես, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով