19:56  ,  6 հունվարի, 2020

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց «Յուվենտուսին», «Միլանն» Իբրահիմովիչի հետ չհաղթեց «Սամպդորիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տնային խաղում մրցեց «Կալյարիի» հետ: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:

«Յուվենտուսի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Աչքի ընկավ նաև արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը:

Միաժամանակ ընթացող խաղում «Միլանը» չկարողացավ հաղթանակ տանել «Սամպդորիայի» նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

«Միլան» վերադարձից հետո իտալական թիմի կազմում իր նորամուտը նշեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը խաղադաշտ դուրս եկավ 51-րդ րոպեին:

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 4:0 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 49, 67, 82, Գոնսալու Իգուաին, 81

«Միլան» - «Սամպդորիա»՝ 0:0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում