16:48  ,  6 հունվարի, 2020

«Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է ռուսաստանցի Իգոր Կոլիվանովը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

51-ամյա Կոլիվանովը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆայում» , Մոսկվայի «Տորպեդոյում», մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Կոլիվանովը հանդես է եկել Մոսկվայի «Դինամոյում», իտալական «Ֆոջայում» և «Բոլոնիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English