16:21  ,  6 հունվարի, 2020

Լուիս Սուարեսը՝ Լա Լիգայի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Իսպանիայի առաջնության դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Դեկտեմբերին Սուարեսն Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Դեկտեմբերին Սուարեսն աչքի չի ընկել միայն Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում