15:20  ,  6 հունվարի, 2020

«Նապոլի» - «Ինտեր». Բուքմեյքերների կարծիքը

Իտալիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» կհյուրընկալի «Ինտերին»: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմին:

«Նապոլիի» հաղթանակը ստացել է 2.62 գործակիցը: Ոչ ոքին գնահատվել է 3.30, «Ինտերի» հաղթանակը՝ 2.70 գործակցով:

«Նապոլին» այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է՝ 24 միավորով: «Ինտերն» առաջատար է՝ 42 միավորով:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս