12:16  ,  6 հունվարի, 2020

Ֆոնսեկա. Մենք 31 հարված կատարեցինք, սակայն գնդակը չցանկացավ հայտնվել դարպասում

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 18-րդ տուրում «Տորինոյից» կրած պարտությունը:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և գերազանցեցինք մրցակցին, սակայն դա կարևոր չէ, քանի որ մենք պարտվեցինք: 

«Ռոման» 31 հարված կատարեց, սակայն գնդակն այդպես էլ չցանկացավ հայտնվել դարպասում: 

Կանենք ամեն ինչ, որպեսզի ուղղենք մեր սխալներն ու հաղթանակներ տանենք առաջիկա խաղերում»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Ռոման» պարտություն կրեց 0:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում