17:35  ,  5 հունվարի, 2020

Բաբայանը՝ «Լեչեի» կողմից հետաքրքրության մասին․ Հրաշալի կլիներ խաղալ Մխիթարյանի դեմ

Transfermarkt կայքում հայտնվել է տեղեկություն, թե դանիական «Հոբրոյի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լեչեն»։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը մեկնաբանեց իր հնարավոր տեղափոխությունն Իտալիայի առաջնություն։

«Անկեղծ ասած, առաջին անգամ եմ լսում «Լեչեի» կողմից հետաքրքրության մասին։ Իմ պայմանագիրը «Հոբրոյի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառ։ Հիմա իմ բոլոր մտքերն այս թիմի հետ են կապված։

Իհարկե, ինձ հետաքրքիր են նոր մարտահրավերներ։ Իմ գործակալը կապի մեջ է այլ ակումբների հետ։ Տեղափոխությունն Ա Սերիա կլիներ գերազանց հնարավորություն։ Իտալիայում ուժեղ առաջնություն է։ Հրաշալի կլիներ խաղալ Մխիթարյանի դեմ»,- նշեց Բաբայանը։

Դանիայի ընթացիկ առաջնության 19 խաղում Բաբայանը դարձել է 1 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով