17:22  ,  5 հունվարի, 2020

«Լացիոն» հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Լացիոն» հյուրընկալվեց «Բրեշիային» եւ հաղթանակ տարավ ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ՝ 2։1։ Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։ «Բրեշիան» 39-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

«Լացիոն» 17 խաղից հետո 39 միավորով երրորդ տեղում է, «Բրեշիան» 18 խաղում վաստակել է 14 միավոր եւ 18-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բրեշիա» - «Լացիո»՝ 1։2 (տեսանյութ)

Մարիո Բալոտելի, 18 - Չիրո Իմոբիլե, 42, 11մ, 90+1

Հեռացում՝ Անդրեա Կիստանա («Բրեշիա»), 39

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում