00:36  +04,  5 հունվարի, 2020

Զիդան. Կուրտուան փրկեց «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 19-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Առաջին խաղակեսում մենք շատ սխալներ թույլ տվեցինք: Կուրտուան փրկեց «Ռեալին» պարտությունից, քանի որ «Խետաֆեն», իրոք, շատ վտանգավոր պահեր ունեցավ:

Մենք կարևոր միավորներ վաստակեցինք և պետք է շարունակենք հաղթանակներ տանել, եթե ցանկանում ենք չեմպիոն դառնալ»,- Զիդանի խոսքը փոխանցում է «Ռեալի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ է տարել «Խետաֆեի» նկատմամբ 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ