23:33  ,  4 հունվարի, 2020

«Աթլետիկոն» ուժեղ էր «Լևանտեից» (տեսանյութ)

Լա Լիգայի 19-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց «Լևանտեին»: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

«Աթլետիկոյի» կազմից գոլերի հեղինակ դարձան Անխել Կորեան և Աուգուստո Ֆելիպեն, իսկ «Լևանտեի» միակ գոլը խփեց Ռոխեր Մարտին:

«Աթլետիկոն» հիմա ունի 35 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Աթլետիկո» - «Լևանտե»՝ 2:1 (տեսանյութ)

Անխել Կորեա, 13, Աուգուստո Ֆելիպե, 18 - Ռոխեր Մարտի, 16

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով