22:24  ,  4 հունվարի, 2020

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Տորինոյի» դեմ խաղին (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում կհյուրընկալի «Տորինոյին»:

Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հանդիպմանը հայտավորել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա» - «Տորինո» հանդիպումը տեղի կունենա հունվարի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

17 տուրից հետո «Ռոման» 35 միավորով չորրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: «Տորինոն» 21 միավորով 10-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում